Լրահոս
Քաղաքական
12:58
05.05.25
279

«Հաճելի տեսարան չէր». բռնությամբ հայտնի դարձած թաղապետ

Img default alt hy

Այո, դա սադրանք էր, այդտեղ կա ահռելի ծավալի սուտ, եղել են վիրավորանքներ, պարոն Տեր-Մարգարյան: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգրյանին, հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին:

«Ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում  է, ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես: Թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու: Դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականոն»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Տիգրան Տեր-Մարգարյանը իր վարքի համար ներողություն խնդրեց հանրությունից և քաղաքապետից, Ավինյանն ասաց. «Այնուամենայնիվ, ես գնահատում եմ ձեր խոսքը, և ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն: Իսկ քրեական գործն իր ընթացքով կգնա և դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, և ով՝ սխալ»:

Մանրամասն՝ տեսանյութում: