Լրահոս
Քաղաքական
15:28
10.05.22
720

Գյումրիում տեղի ունեցած միջադեպը կազմակերպված սադրանքն է եղել. Լևոն Քոչարյան

Img default alt hy

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի ժամանակ Լևոն Քոչարյանը ասել է՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը կազմակերպված սադրանքն է եղել։

«Միջադեպին ներկա գտնվողների պատմածից հասկացել եմ, որ տարեց մարդկանց ձեռքը հավկիթներ են տվել և համոզել են սադրել: Կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։

Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»։