Լրահոս
Հասարակական
18:20
02.04.23
112

Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

Img default alt hy

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Աժ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա և Արցախյան պատերազմներում կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնեցին Շիրակի մարզպետարանից։

Հերոսացած հայորդիների հիշատակին կառուցված հուշակոթողներին ու շիրիմներին ծաղիկներ են խոնարհվել, խունկ ծխեցվել։