Լրահոս
Քաղաքական
17:47
02.04.25
205

Գյումրիի հետընտրական ինտրիգի հանգուցալուծման սկանդալային սցենարներ կան մամուլում

 

Գյումրիում հետընտրական անորոշությունը խորանում է: Հայաստանը երեք օր է՝ սպասում է ավագանու ընտրությունների արդյունքում՝ իր ստացած ձայներով 3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշմանը, որից կախված է Հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումը ընդդիմությո՞ւնը իր ձեռքը կվերցնի, թե՞ իշխող ուժը: «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի դուռը երեք օր է՝ ոչ ոք չի բացում: