Լրահոս
Հայաստան
13:44
15.01.21
53

Գոյություն ունի մեկ կետից ուղղորդվող ձեռագիր, որով արհեստական կերպով պարտադրվում է այդ համակեցությունը․ Դեմոյան

Img default alt hy

«Հասարակության մեջ և ինտելեկտուալ որոշ շրջանակներում հրճվանքի էլեմենտներ ենք նկատում, որ շուտով ապաշրջափակում կլինի, ադրբեջանցիների հետ գնալ-գալ, գրանտներ կլինեն»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, հայտնում է pastinfo.am-ը։

Պատմաբանը նկատեց՝ սա այն նույն շրջանակն է, որը նախապատերազմական շրջանում համատեղ դրամաշնորհների ծրագրեր էր իրականացնում․ «Հիմա ինչպես ասում են՝ բացվում են լայն հնարավորություններ։ Չմոռանանք՝ ինչ տեղի ունեցավ 2020թ․-ին, երբ Ցեղասպանության թանգարանում խցկված տնօրենը հանեց «պահանջում եմ» բառն արդեն իսկ հաստատված կարգախոսից։ Թե՛ այդ անձի, թե՛ ԿԳՄՍ նախարարության հետագա գործողությունները բերում է այն համոզմանը, որ գոյություն ունի մեկ կետից ուղղորդվող ձեռագիր, որով արհեստական կերպով պարտադրվում է այդ համակեցությունը»,-ասաց պատմաբանը։

Հայկ Դեմոյանը նկատեց՝ որևէ վատ բան չեն տեսնում համակեցության մեջ, բայց երբ մյուս կողմից ակնհայտ են ագրեսիվ հայտարարությունները, որով ի ցույց են դնում իրենց հետագա ռազմատենչ, ագրեսիվ կեցվածքը, ապա պատմաբանի խոսքով առաջ է գալիս տարրական անվտանգության «հիգիենայի» հարցը․

«Ապաշրջափակման հնարավորություններից խոսող մարդկանց համար չկա այդ սահմանը։ Նրանց համար կան դրամաշնորհներ, հանգիստ կստանան դրանք և կմարսեն։ Մինչև դրամաշնորհները ստանալը պետք է հասկանան, որ կա ՀՀ-ի անվտանգություն, ինչը նրանց համար էական ու առաջնային չէ»,-նշեց պատմաբանը։