Լրահոս
Սպորտ
21:10
02.02.23
124

Գվադելուպայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ա Սերիա

Img default alt hy

«Ռեյմսի» պաշտպան Էնդրյու Գրավիլյոնը տեղափոխվել է «Տորինո», հայտնում է թուրինցիների մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է իտալական թիմի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ ամբողջական տրանսֆերը գնելու առաջնահերթ տարբերակով։

Գրավիլյոնը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից, որի կազմում նա անցկացրել է 42 հանդիպում։

Բացի այդ, խաղացողը 4 հանդիպում է անցկացրել Գվադելուպայի հավաքականի կազմում:

Աղբյուր  ArmSport.am