Լրահոս
Հասարակական
09:35
30.10.22
592

Գոռ Վարդանյանն ուզում է պատգամավոր դառնալ. 18-ամյա տղան հետ կբերի հին երկիրն ու թասիբը

Հայկական քաղաքականության ծագող աստղը Տավուշից: Այս պատմությունը բերդեցի երիտասարդ Գոռ Վարդանյանի մասին է, որը վստահ է, որ «ազգայնականությունը ժամկետով ապրանք չի, որ հնանա»:

Գոռը որոշել է մտնել քաղաքականություն, իր խոսքով, «Հայաստանի թասիբը վերականգնելու համար»:

Ուզում է ազգասեր, ազգային գաղափարներ ունեցող ուժեր տանել Ազգային ժողով՝ իտալական մոդելով: Գոռը նկատում է՝ վերջին ընտրությունների ժամանակ Իտալիայում գլոբալիզացիայի քարոզի տակ ազգային ուժեր իշխանության եկան: