Լրահոս
Հասարակական
17:10
01.11.22
95

Գնել Սանոսյանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման հարցերը

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել եմ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ, ֆեյսբուքում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Մասնավորապես՝ համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Քննարկել ենք նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։

Նախարար Ալի Աքբար Մեհրաբյանին ներկայացրել եմ Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը» , - գրել է Սանոսյանը։