Լրահոս
Քաղաքական
11:16
19.01.23
251

Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, ոտքի կանգնենք. Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, զոհվել է 15 զինծառայող։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին։

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, զոհվել է 15 զինծառայող. ոտքի կանգնենք», - ասել է վարչապետը։

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: