Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:28
31.10.22
900

Սոչիում հայտարարություն է ընդունվել․ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է

Img default alt hy

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Սոչիում եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Ղարաբաղի հարցում ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, բայց Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորումը կայանա»,-նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումն օգտակար էր, մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։

«Գագաթնաժողովը ցույց տվեց, որ կողմերը կարող են պայմանավորվել ապագայի վերաբերյալ, բոլորը շահագրգռված են հարաբերությունների նորմալացմամբ»,-ընգծել է Պուտինը։