Լրահոս
Միջազգային
16:20
02.11.22
102

Գերմանիան հայտարարել է, որ հանդես է գալիս ԵՄ-ում Ուկրաինայի օգնության բեռի արդարացի բաշխման օգտին

Img default alt hy

Բեռլինը Բրյուսելից պահանջում է Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման «բեռի արդարացի բաշխում»: Նոյեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի դրամաշնորհ հատկացնելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը հարկ Է դիտել որպես ամբողջ եվրոպական հանրակցության օգնության մաս, բայց անհրաժեշտ Է արդարացիորեն բաշխել օգնության բեռը»,- հայտարարել Է ֆինանսների նախարարության ղեկավարը:

Այժմ ԵՄ-ն մշակում Է 2023 թվականին Կիևին վարկերի տեսքով մինչև 18 միլիարդ եվրոյի ծավալով օգնության տրամադրման պլանները: Երկրները «(նոյեմբերի 3-ին) կքննարկեն, թե ինչպես հանգանակեն այդ գումարը», տեղեկացնում Է հրատարակությունը: Լինդների խոսքով՝ «գոյություն ունեն լուրջ կասկածներ, թե Կիևը չի կարողանա մարել ԵՄ-ի վարկերը», ուստի անհրաժեշտ Է տրամադրել դրամաշնորհներ:

Ինչպես հոկտեմբերի 25-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, 2023 թվականին Ուկրաինային կպահանջվի ամսական 3-ից մինչև 5 միլիարդ եվրո (տարեկան 36 – 60 միլարդ եվրո) միայն ընթացիկ բյուջետային ծախսերի համար, ներառյալ աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումները:

Դրանից Եվրամիությունը պատրաստ Է ամսական տրամադրելու 1,5-ական միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: