Լրահոս
Իրավական
17:41
11.10.24
253

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի

Img default alt hy

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է: Դատավորը խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով, նաև սահմանեց 2 մլն դրամ գրավ:

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել էր Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանի ներկայացված հատուկ վերանայման բողոքը։