Լրահոս
Հասարակական
11:12
17.01.25
1 305

«Գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար Տիգրան Ավինյանի հորը դատի են տվել

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար հայցադիմում է ներկայացրել դատարան։

Նա 500 000 դրամ է պահանջում որպես վիրավորանքի հատուցում:

«Այդ գումարը շատ խորհրդանշական է»,-ֆեյսբուքում գրել է նա:

Ինչպես հայտնի է, Ավինյանի հայրը կարծում է, որ ավտոկայանատեղիների գումարը պետք է 500 000 լինի, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն:

Ավագանու անդամը նշել է, որ ինքն էլ «Opel» ունի, և «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցով: