Լրահոս
Միջազգային
20:00
20.03.25
179

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում առնվազն 85 պաղեստինցի է զոհվել

Img default alt hy

Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների հետևանքով մարտի 20–ին առնվազն 85 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից: 

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ իսրայելական հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի տներ: 

Իսրայելը վերսկսել է օդային հարձակումները Գազայի վրա մարտի 18–ից, իսկ ցամաքային գործողությունները՝ մարտի 19–ից՝ փաստացի հրաժարվելով ՀԱՄԱՍ-ի հետ հունվարին հաստատված հրադադարից: