Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:08
28.04.21
54

Freedom House. Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է

Img default alt hy

Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։ Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Անցումային շրջանի երկրներ. Հակաժողովրդավարական շրջադարձ» խորագրով զեկույցում։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է հրահրել։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասված է զեկույցում։

Զեկույցում տեղ է գտել նաև 2020-ին Արցախում 44-օրյա պատերազմի օրերին հասարակության ներգրավվածության մասին փաստերը։

«Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդունել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների հարձակումից փրկված տասնյակ հազարավոր տեղահանված անձանց՝ տրամադրելով կացարան, հագուստ և դեղորայք»,- գրում են զեկույցի հեղինակները, հավելելով, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող կատարել այն ամբողջ աշխատանքը, որը պարտավոր են կատարել մյուս ինստիտուտները, պետությունը։

Նկատենք, որ նախորդ տարված զեկույցում Freedom House-ը Հայաստանը ներկայացրել էր որպես աննախադեպ առաջխաղացում ապահոված երկիր, իսկ մեկ տարի անց արձանագրել է, որ դեպի հիբրիդային անցումային իշխանակարգ տանող ճանապարհն ընտրած Հայաստանը 2020-ին զիջել է դիրքերը: