Լրահոս
Հասարակական
13:30
04.05.25
388

Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Nissan Sentra»-ն և «Mini Cooper»-ը. կա 5 վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Nissan Sentra» և «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։