Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:10
01.12.22
79

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կոչ է անում կառավարությանը պատժել Ադրբեջանին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, միաձայն՝ 256 կողմ ձայնով ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը: Այս փաստաթղթով ֆրանսիացի օրենսդիրները երկրի կառավարությունից պահանջում են պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ: 

Քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ պատգամավորները ամբիոնին են մոտեցել հայկական եռագույնի պատկերով կրծքանշանով: Նրանք զորակցություն են հայտնել Հայաստանին, վճռականորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությանը և դաշնակից Թուրքիայի զավթողական քաղաքականությունը: