Լրահոս
Աշխարհ
22:58
27.10.22
124

Ֆրանսիան կաջակցի փոքր բիզնեսներին՝ վճարելու էլեկտրաէներգիայի բարձր վարձավճարները

Img default alt hy

Ֆրանսիայի կառավարությունը մասամբ կփոխհատուցի այն փոքր ու միջին բիզնեսների էլեկտրաէներգիայի վարձավճարները, որոնք դժվարանում են կատարել այդ բարձր վարձավճարները:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ կառավարությունը մասամբ ծածկելու է էլեկտրաէներգիայի գինը, որը գերազանցում է 325 եվրոն մեկ մեգավատ/ժամի համար: