Լրահոս
Արցախ
11:54
08.02.21
46

Ֆիզուլիի շրջանից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 2 զոհված զինծառայողի աճյուն

Img default alt hy

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրել է Արցախի ԱԻՊԾ-ն:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:


Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի: