Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:02
19.01.23
102

Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանից բացել Լաչինի միջանցքը և դատապարտում է Բաքվի ագրեսիան

Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը և խստորեն դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ անցած տարվա սեպտեմբերի ագրեսիան։

Այս մասին գրված է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» անվամբ բանաձևում, որն այսօր ընդունվել է Եվրոպական խորհրդարանում։