Լրահոս
Շոու բիզնես
16:20
10.05.22
502

«Եվրատեսիլ-2022»-ի առաջին կիսաեզրափակիչում Ռոզա Լինը իր «Snap» երգով ելույթ կունենա 17-րդ համարի ներքո

Img default alt hy

Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Նրանք խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Հյուրընկալ «RAI» հեռուստաընկերությունը շոուին մասնակցելու համար հրավիրել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենային։ Առաջին կիսաեզրափակչում անդրադարձ է լինելու նրան և Երևանին՝ որպես այս տարի «Մանկական Եվրատեսիլը» հյուրընկալող քաղաքի:

Քվեարկությանը կարող են մասնակցել միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները: Իսկ Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ: «Եվրատեսիլ-2022»-ի հաջորդ կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, եզրափակիչը՝ մայիսի 14-ին: