Լրահոս
Քաղաքական
14:30
30.10.22
84

Եվրամիությունը շարունակում է ուժեղ ներգրավված մնալ խաղաղության գործընթացում. Տոյվո Կլաար

Img default alt hy

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստան կատարած այցին:

«Լավ հանդիպումներ վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ: Քննարկվել են ընթացիկ զարգացումները և հետագա քայլերը: Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ուժեղ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում», - գրել է Տոյվո Կլաարը:

Հիշեցնենք, որ Կլաարը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 28-ին: Նա հանդիպել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: