Լրահոս
Քաղաքական
21:56
25.10.22
94

Եվրամիության դիտորդները Գեղարքունիքում են. Ադրբեջանը շարունակում է կրակել

Եվրամիության դիտորդներն այսօր եղել են Գեղարքունիքի սահմանային գոտում: Համենայն դեպս, Վարդենիսի քաղաքապետարանում «Հայլուրի» թղթակցին ասել են, որ քաղաքապետը նրանց ուղեկցել է դիրքեր:

Անցած շաբաթ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ Եվրամիության անզեն դիտորդներն իրենց առաքելությունը սկսելու են երեքշաբթի, այսինքն՝ այսօր: