Լրահոս
Քաղաքական
14:00
02.11.22
119

Եվրամիության դիտորդներին ցույց են տվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Գեղարքունիքում

Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն կատարող Եվրամիության ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետի հետ:

Կարեն Սարգսյանը դիտորդներին է ներկայացրել սեպտեմբերյան եռօրյա մարտերի հետևանքները՝ ցույց տալով տների, շինությունների լուսանկարներ: