Լրահոս
Քաղաքական
18:04
02.05.22
309

Եթե հայկական ազգային էլիտաները 21-րդ դարին համապատասխան ազգային ինստիտուտներ չեն ստեղծել, էլի ժողովո՞ւրդն է մեղավոր․ Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Երբ ինձ ասում են, թե ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, խորհուրդ եմ տալիս հիշել 2016-ի ապրիլի կեսերը, երբ հազարավոր մարդիկ Սերժին մեղադրում էին, թե ազատագրված հողը պատրաստվում է հանձնել, «800 հեկտարը ծախել ա» ևն։ 2018-ին լիքը մարդ փողոց էր դուրս եկել նաև «Արցախը Սերժից փրկելու»։ Նամանավանդ զանազան ազգագրական խմբակներից, ազգայնական շրջանակներից։ Հիշո՞ւմ եք։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Մոռացե՞լ եք ժողովրդական ոգևորությունը, երբ Նիկոլը հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։

Հարց է առաջանում, չէ՞, բա ոնց եղավ, որ հիմա Արցախը «չի հետաքրքրում»։ Կարո՞ղ ա այնուամենայնիվ խնդրի գլուխն այլ տեղում է թաղված...

Կարո՞ղ է այնուամենայնիվ ազգային ուժերը պետք է ստեղծեին ինքնիշխան՝ Հայաստանի, այլ ոչ թե զանազան օտար երկրների շահերը պաշտպանող սուվերեն մեդիա, սուվերեն քաղհասարակություն։

Որն իսկապես լիներ Հայաստանի քաղաքացիների շահերը պաշտպանող քաղաքացիական հասարակություն, այլ ոչ թե օտար շահերի սպասարկու ցանց...

Եթե հայկական ազգային էլիտաները 21-րդ դարին համապատասխան ազգային ինստիտուտներ չեն ստեղծել, էլի ժողովո՞ւրդն է մեղավոր»։