Լրահոս
Քաղաքական
15:16
16.03.25
579

Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է պետությունների կողմից. Վարդանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից։ Երբ կոնֆլիկտի կողմերը պայմանավորվում են որևէ բանի շուրջ, շատ քչերին է հետաքրքրում՝ ում հաշվին են այդ պայմանավորվածությունները։ Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդած ողջույններն ու ողջույներին հաջորդած էթնիկ զտումն ու Արցախի հայաթափումը սրա վառ վկայությունն են»։