Լրահոս
Սպորտ
16:15
25.01.23
168

Ես ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի․ Իբրահիմովիչ

Img default alt hy

«ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչ է մտածում Ֆրանսիայի առաջնությունում հանդես գալու ժամանակահատվածի մասին։

«Ես սիրում եմ Ֆրանսիան, այնտեղ անցկացրել եմ չորս տարի և ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի: Սա մեծամտություն չէ, սա ինքնավստահություն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Իբրահիմովիչը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: Թիմի կազմում նա դարձել է Ֆրանսիայի քառակի չեմպիոն, Ֆրանսիայի գավաթի կրկնակի հաղթող, երեք անգամ հաղթել է Սուպերգավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը։