– Առաջին նախագահի այս առաջարկը հերթական անգամ կրքեր բորբոքեց «Իմ քայլի» պատգամավորների մոտ․ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ երեք անգամ ստուգել էր՝ տեսնելու, որ աչքերի տեսածը իրականություն է, Լիլիթ Մակունցը նշեց, որ այդ հայտարարությունն իր մոտ տարակուսանք է առաջացրել, իսկ Նիկոլ Փաշինյանը դա նույնիսկ որակեց ավազակապետական հեղափոխության փորձ, Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում։
– Քանի որ այսօր և այսուհետ նրանք ունեն միայն մեկ նպատակ՝ ամեն գնով պահել իշխանությունը, ես դա պայմանավորում եմ միայն մեկ բանով՝ վախով։