Լրահոս
Հայաստան
13:24
08.04.22
359

Էս ամեն ինչից նիկոլական պատվերի գարշահոտ է փչում․ Նարեկ Սամսոնյան

Img default alt hy

«Սասնա ծռեր» համահայկական շարժումն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պղծվում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:

Այս միջադեպին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը․

«Ըստ տեղեկությունների՝ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները պղծել են Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը: Կապիտուլյանտի ողորմածությամբ ազատության մեջ գտնվող ահաբեկիչների կողմից նման պղծություն անելը անակնկալ չէ», - գրել է Նարեկ Սամսոնյանը։