Լրահոս
Հասարակական
17:44
28.12.22
80

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի․ Երևանի քաղաքապետարան

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի – Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի – Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում:

Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով»: