Լրահոս
Քաղաքական
12:50
29.03.22
2 184

«Երկրպագում եմ Փաշինյանին եւ փաշինյանականներին». Վեդիի բնակիչ Սուսաննան պատմում է, թե ոնց է առաջարկել Գարիկ Սարգսյանին իրեն «օգտագործել»՝ չի օգտվել

Img default alt hy

«Ես Վեդիի ամենահամարձակ մարդն եմ, որ ոչ մեկից չի վախենում… Այդքան պայքարեցինք ինչի՞ համար, որ էլի նախկիններն իրենց գործն  անե՞ն: 30 տարի կերան, թալանեցին:

Վրես սարքել են, խմելու ջուրը 200 դրամ է իմ ծախսը, բռնել են 38 հազար նստացրել են ինձ վրա: Նույնը լույսն է անում, նույնը ջուրն է անում: Ես քաշքշոցների մեջ եմ: Իրենք գիտեն, որ ես սերժական չեմ ու չեմ էլ լինի, հասկացա՞ք»,- այսպես «Aravot.am»-ի հետ զրույցում Վեդիի բնակիչ Սուսաննա Եղյանը հավատացնում էր, որ նախկին իշխանություններն իր ջրի, լույսի վարձը ավելի են գրում հաշվին, որովհետև «սերժական չի»: 

Երբ լրագրողը հիշեցրել է՝ հիմա Սերժ Սարգսյանը իշխանության չի երկրում, իշխանությունները փոխվել են՝ նա պատասխանել է. 

«Սերժ Սարգսյանը տակից իրա խաղերը տալիս է, ես գերազանց գիտեմ»: 

Նրա խոսքով, իր ջրի ցուցմունքը ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանն է փոխում, այլ՝ «հին գելերն են հլը գործում».

«30 տարի երկիրն էլ թալանեցին, բանակն էլ, ժողովրդին էլ, կրթոլորտն էլ հիմքից քանդեցին ու մեր տարածքի բնակչության վրա էլ տեղ-տեղ ճնշումներ են բանեցնում»:

Սուսաննա Եղյանը ՔՊ մոլի աջակիցներից է ու Վեդիի ՏԻՄ ընտրություններին էլ սատարում էր Գարիկ Սարգսյանին: Թե ինչու, որ արժանիքների համար, այսպես բացատրել է. 

«Մարդուն կատարյալ կարելի է համարել, եթե նա ազնիվ է, իսկ ես Նիկոլ Փաշինյանին մանկուց եմ ճանաչում: Այն ժամանակ նայում էի իրեն, ափսոսում էի, որովհետև ես իմ վրա կրել եմ այդ դաժանությունները: 

Նայում էի, ասում էի՝ ես հլը մեծ եմ, ինքը ջահել է, էդ երեխին КГБ-ի պադվալներում քացիներով ծեծել են: Ես ծանոթներ ունեի վերին ատյաններից, որոնք ուրախացած պատմում էին, թե ինչ տանջանքներ են տվել էդ մարդուն: 

Իսկ ես միշտ սրտով ցավացել եմ ու մտածել եմ, որ գլուխը կուտեն, քի՞չ մարդու գլուխ կերան: Այս երկրում խելացի, ազնիվ մարդը ապրել չի կարողացել: Ես ինքս պայքարել եմ է՛լ ֆեյսբուքով, է՛լ որտեղ առիթ է եղել, բոլոր տեղերում: Իմ նպատակն է, որ իմ տանջված ժողովուրդը մարդավայել, արժանավայել ապրի: Հրաշքով որ հեղափոխությունը հաղթանակեց, իմ համար սենսացիա էր, ես ուղղակի զարմացա: 

Ես իմ ուղուց չեմ շեղվում, մեռնելուց էլ այս ձևով կմեռնեմ: Ես թոշակով, նպաստովս ապրում եմ և գոհ եմ իմ կառավարությունից: Ես գիտեմ, որ մեր պետությունը առաջնայինը պետք է ծախսեր կատարի բանակի վրա, որը 30 տարի թալանվել է: 

Երկրպագում եմ Փաշինյանին և փաշինյանականներին, Սուրեն Պապիկյանին, Արտյոմ Թումանյանին և մեր այն քաջազուն տղաները, որ արտասահմանի իրենց խաղաղ կյանքը, բիզնեսը թողեցին, ուղիղ կրակի բերան գնացին»: