Լրահոս
Հասարակական
10:45
15.05.22
503

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում․ մարզպետ

Img default alt hy

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը գրել է․

«Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ 911 և Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետևանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահի դրությամբ փլուզումներ չկան արձանագրված»։