Լրահոս
Միջազգային
11:47
21.05.22
205

Երկրաշարժ՝ Վրաստանում

Img default alt hy

Վրաստանում մայիսի 21-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Առաջին երկրաշարժը, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է տեղական ժամանակով 06:12-ին և ունեցել է 3,6 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմիի մոտ։

Երկրորդը եղել է 08:42-ին և եղել է 3,3 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դեդոպլիս-Ցկարոյի (քաղաք Վրաստանի հարավ-արևելքում) մոտակայքում։