Լրահոս
Հասարակական
13:32
11.11.22
91

Երկաթյա խողովակները զոդիչով կտրել են, սակայն չեն հասցրել տեղափոխել

Img default alt hy

Նոյեմբերի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները Շամիրամ համայնքի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալել և, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տարել 21 և 26 տարեկան երկու երիտասարդի: Բաժնում նրանք հայտնել են, որ Շամիրամ համայնքի վարչական տարածքի հողատարածքի ցանկապատի երկաթյա խողովակները զոդիչով կտրելով՝ փորձել էին տեղափոխել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ:

Քարակերտցի երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: