Լրահոս
Հասարակական
21:45
01.04.25
662

Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Toyota C-HR» մակնիշի ավտոմեքենան Ոստան բնակավայրում, երկաթգծի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։