Լրահոս
Հասարակական
11:10
17.02.26
315

Երևանում օտարերկրացին գողացել է մի կնոջ պայուսակը, որում եղել է 1,5 մլն դրամ գումար

Img default alt hy

Փետրվարի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 24-ամյա Ալինա Պ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 17։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Չեխովի փողոցի 39 հասցեում գործող «Այլոնկա» զարգացման կենտրոնի իր աշխատասենյակում պայուսակի միջից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 1 մլն 500 հազար դրամ գումար, նույնականացման և բանկային քարտ, որի մեջ եղել է 9 հազար դրամ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզել են, որ նշված արարքը կատարել է Վրաստանի քաղաքացի 57-ամյա Մամուկա Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալինա Պ․-ն «Այլոնկա» զարգացման կենտրոնի տնօրենն է։