Լրահոս
Հասարակական
23:08
12.02.26
395

Երևանում «Mercedes G»-ն մերկասառույցի պատճառով բшխվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային

Img default alt hy

Վերջն օրերին Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով թե՛ Երևանում, թե՛ մարզերում առաջացած մերկասառույց ճանապարհների պատճառով վթարների մեջ են հայտնվել նաև պետական գերատեսչութունների, օրենսդիր և գործադիր մարմինների ծառայողների, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչների ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկը Դավիթ Անհաղթ փողոցում մերկասառույց ճանապարհի պատճառով հերթական ավտովթարը ձևակերպում էր, երբ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան հայտնվելով այդ սառած ճանապարհին ու վարորդը չկարողանալով արգելակել ավտոմեքենան բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային։ Բարեբախտաբար տուժածներ չկան։