Լրահոս
Հասարակական
13:00
06.05.25
327

Երևանում «Honda ENS1»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ հետիոտնի համար տեղադրված լուսակիրներից մեկը չի աշխատում, ինչպես նաև խոտանված է աշխատում Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկը կարգավորող լուսակիրը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: