Լրահոս
Իրավական
21:00
12.02.26
125

Երևանում հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին

Img default alt hy

Երևանի քրեական ոստիկանները փետրվարի 6-ին իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին։

Ինչպես տեղեկացրին ՆԳՆ-ից,  ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ժամը 16։30-ի սահմաններում Արին Բերդի 5-րդ նրբանցքում ձերբակալել են երեք անձի՝ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։

Ձերբակալվածներից երկուսը Աբովյան քաղաքի, մեկը՝ Հրազդան քաղաքի բնակիչ է։ Նրանք տեղափոխվել են վարչություն՝ վերջինիս վարած «Լադա-2105» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

31-ամյա աբովյանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով։ Քաշման արդյունքում պարզվել է, որ նյութի քաշը կազմում է մեկ կիլոգրամ 96 գրամ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։