Լրահոս
Հասարակական
10:45
20.12.24
242

Երևանում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, մեքենա է այրվել

Img default alt hy

Դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Subaru» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու «Բելաջիոյի» աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Մասամբ վնասվել են նաև կայանված «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան