Լրահոս
Հասարակական
10:27
20.05.22
207

Երևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնդ Ռիսոնը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավтոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական  համարանիշներ։