Լրահոս
Հասարակական
22:52
02.12.22
334

Երևանում առևանգել են նախարարություններից մեկում աշխատող կնոջ․ Aravot.am

Img default alt hy

Aravot.am-ի տեղեկություններով` օրերս առևանգման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոյեմբերի 28-ին մի կին ոստիկանությանն ահազանգել է, որ Մյասնիկյան պողոտայում երկու անհայտ տղամարդիկ առևանգել են մի աղջկա։

Պարզվել է, որ Երևանի բնակիչ Է.Խ.-ն իր երկու ընկերների հետ առևանգել է Մ. Ա.-ին, ով ՀՀ ԱԳՆ դիվանագետ է։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կնոջն առևանգած տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին, իսկ կինը հաղորդում է ներկայացրել։ Ընթանում է նախաքննություն։