Լրահոս
Հասարակական
13:30
10.08.25
391

Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հոսպիտալացվել է

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի 25-ամյա բնակիչ Էդգար Մ.-ն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: