Լրահոս
Քաղաքական
14:56
01.12.22
80

Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն հարաբերությունների վերականգնման հարցը. «Ազատություն»

Img default alt hy

«Azatutyun.am»-ը գրում է.

«Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «Ազատությանը» փոխանցեց դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրի համաձայն, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է այսօր Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։

«Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասաց «Ազատության» դիվանագիտական աղբյուրը»։