Լրահոս
Քաղաքական
12:20
18.05.22
192

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի

Img default alt hy

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։