Լրահոս
Քաղաքական
10:47
17.05.22
208

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի

Img default alt hy

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի, հայտնել են ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։