Լրահոս
Հասարակական
18:10
27.10.22
96

Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Img default alt hy

Հոկտեմբերի 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 26-ամյա երկու երիտասարդի՝ երկուսն էլ Արմավիրի մարզի բնակիչ։

Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակե գլանակ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ կար նաև մեքենայում։

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։