Լրահոս
Հասարակական
23:49
29.10.22
169

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 7 մ սահել է և արգելափակվել փոսի մեջ

Img default alt hy

Հոկտեմբերի 29-ին` ժամը 19։54-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 7 մ) և արգելափակվել փոսի մեջ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան։