Լրահոս
Հասարակական
14:30
04.05.25
609

«Iveco» բեռնատարը վրաերթի է ենթարկել օտարերկրյա քաղաքացու. վերջինը մահացել է

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ռազմիկ Մ.-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106.5 կմ-ում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է բժշկական կենտրոն։

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդն էլ ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը օտարերկրացի է՝ Մալազիայի քաղաքացի։