Լրահոս
Հասարակական
23:58
08.05.25
195

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են ավտոմեքենան ու ավտոցիստեռնը․ առկա է հեղուկ գազի արտահոսք

Img default alt hy

Մայիսի 8-ին՝ ժամը 15:29-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-ին կմ-ին բախվել են ZIL մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված հեղուկ գազով) և BMW մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, իսկ ավտոցիստեռնը կողաշրջվել, ավտոցիստեռնից առկա է հեղուկ գազի արտահոսք․ տուժածեր չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել BMW մակնիշի ավտոմեքենան, փակել ZIL մակնիշի ավտոցիստեռնի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ։